ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը


ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը
Դեկտեմբեր 10 22:34 2018
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
 
 ՀԲԸՄ հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը:
 
ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է մաղթում համատեղ աշխատանքում՝ ի նպաստ ծառացած մարտահրավերներին լուծումներ գտնելու և հայ ժողովրդի՝ իր
բարձրագույն ներուժը դրսևորելու պայմաններ ստեղծելու գործում:
 
ՀԲԸՄ-ն շարունակելու է հետևել քաղաքական զարգացումներին և ժողովրդի վրա դրանց ազգեցության համապատկերին: ՀԲԸՄ-ն, համաձայն իր առաքելության, պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը կրթության, մարդասիրական ծառայությունների, սոցիալ-տնտեսական զարգացման և մշակութային ծրագրերի
միջոցով, հօգուտ հայ ժողովրդի»: