Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ


Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ
Դեկտեմբեր 10 21:58 2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները արձանագրել են Եվրասիական տնտեսական միության առաջընթացի զարգացումը, միջազգային ասպարեզում կառույցի հեղինակության բարձրացումը և արտասահմանյան գործընկերների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի  հետ համագործակցության հաստատման մեջ: