Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլորին, ովքեր իրենց վստահության քվեն տվել էին ինձ.Արա Ճորուխյան


Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլորին, ովքեր իրենց վստահության քվեն տվել էին ինձ.Արա Ճորուխյան
Դեկտեմբեր 10 21:25 2018

Սիրելի՛ հայրենակիցներ,

ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները, որի արդյունքներով կձևավորվի մեր երկրի նոր խորհրդարանը։ Անշուշտ, գիտակցված ու մեծ պատասխանատվությամբ էի ներգրավվել նախընտրական պայքարին՝ նպատակ ունենալով Ձե՛ր անունից ԱԺ-ում հնչեցնել մեզ հուզող բազում հարցերն ու հետամուտ լինել դրանց լուծումներին։ Այսօր, երբ արդեն հայտնի է ընտրությունների արդյունքները, ակնհայտ է, որ չեմ ունենալու այդ հնարավորությունը Ազգային ժողովում, ինչը սակայն չի՛ նշանակում, որ դառնալու եմ լուռ դիտորդ և չեմ պայքարելու՝ հանուն մեր պետության անվտանգության, մեր ազգային արժեքների և ավանդույթների պահպանման ու ամրապնդման։

Ինչպես ասել եմ, պայքարող անհատի համար դժվարությունները նահանջի առիթ չեն, այլ՝ ուժ տվող մարտահրավերներ։ Եվ այս գիտակցումով էլ շարունակելու եմ ապրել և գործել՝ ի շահ մեր երկրի ու մեր պետության, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրի բարօրության։

Առիթն օգտագործելով, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել էին ինձ։ Համոզվա՛ծ եղեք, որ ինձ համար դա շատ պարտավորեցնող է և ես կանեմ ինձանից կախված ամեն բան, որպեսզի երբևէ չփոշմանեք ձեր ընտրության համար։

 

Միշտ Ձեր՝ Արա Ճորուխյա

ն