ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին


ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին
Դեկտեմբեր 10 20:54 2018

 «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ:

 ՕԵԿ հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից  ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության   և մեր ժողովրդի:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը: 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր երկրի անվտանգության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար:

250-ից ավելի օրենքները, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրերը և նախաձեռնությունները ասվածի վառ օրինակն են և նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը: Աստված պահապան բոլորին»: