Ամանորյա բաղադրատոմս.Թխվածք ”Տնակ”


Ամանորյա բաղադրատոմս.Թխվածք ”Տնակ”
Դեկտեմբեր 10 20:00 2018

Բաղադրիչներ

ալյուր - 1 կգ
շաքարավազ - 200 գր
մեղր - 250 գր
կարագ - 200 գր
ձու - 3 հատ+1սպիտակուց
սոդա - 1/2 թ/գդ
դարչին - 1/4 թ/գդ
կոճապղպեղ (имбирь) - 1/4 թ/գդ
մեխակ - 1/4 թ/գդ
բահար - 1/4 թ/գդ
հիլ(кардамон) - 1/4 թ/գդ
շաքարավազ - 180 գր
հյութ կիտրոնի - 2 կաթիլ


Պատրաստման եղանակ

Ապագա տնակը նկարել թղթի վրա և դետալները կտրատել.
- դռան և պատուհանի փորվածքով դիմապատ 1 հատ
- դուռ 1 հատ (այդպիսի մի դետալ էլ տան հետնամասի համար կտրել բայց առանց փորվածքների)
- դետալ կողքի պատերի համար պատուհանի փորվածքով 2 հատ
- խլափեղկ - 4 հատ
- պատուհանագոգ 2 հատ
- ծխնելույզ 1 - 2 հատ
- ծխնելույզ 2 - 1 հատ

Untitled-2


ծխնելույզ 3 - 1 հատ
տանիք - 2 հատ
տնակի հիմք` 20x20 չափի քառակուսի - 1 հատ

Untitled-1

Բոլոր համեմունքները խառնում ենք իրար։

Ալյուրը խառնում ենք սոդայի հետ։

Մնացած բաղադրիչները լցնում ենք առանձին ամանի մեջ և խառնում։

Ալյուրն ու սոդան ավելացնում ենք մյուս բաղադրիչներին և լավ հունցում։

Խմորը պետք է լինի ձիգ և առաձգական։ Խմորը գնդում ենք, դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ կամ փաթաթում սննդային թաղանթով և առնվազն 3 ժամով սառնարան դնում. ցանկալի է ամբողջ գիշեր։

Խմորը սառնարանից հանում ենք, 1 ժամ թողնում, այնուհետև 1 անգամ ևս հունցում այն, բաժանում 3 մասի և 0,5 սմ հաստությամբ բացում յուղաթղթի վրա։ Բացելուց հետո այն զգուշությամբ տեղափոխում ենք տապակի վրա։ Տնակի դետալները դնում ենք բացած շերտի վրա։

txvacq-tnak-10

Դետալները կտրում ենք, իսկ ավելորդությունները հանում։ Կարող եք տարբեր նախշեր անել վրան։

txvacq-tnak-11

Թխում ենք 170-180 աստիճանում մոտ 10-12 րոպե, մինչև թեթև ոսկեգույն երանգ ստացվի։ Մի քանի ժամ հանգիստ ենք թողնում շերտերը։


txvacq-tnak-12
Դետալներն իրար միացնելու հատվածները կարելի է 45 աստիճանի տակ քերիչով «սղոցել»։

txvacq-tnak-13

Նկարազարդում ենք տնակը ջնարակով։
Ջնարակը պատրաստելու համար ձեռքի հարիչով հարում ենք ձվի սպիտակուցը, շաքարի փոշին և կիտրոնի հյութը 10 րոպե, ապա պատրաստի ջնարակը ծածկում ենք պոլիէթիլենային տոպրակով ու տեղափոխում սառնարան 30 րոպեով:

Գլազուրով զարդարելու համար օգտագործում ենք հրուշակեղենի հատուկ պարկիկ կամ հերմետիկ փակվող տոպրակ, որի ծայրին մի փոքր կտրվածք է արված։

txvacq-tnak-16

Այդ դետալները տնակի մեջ ենք հավաքում։ Սկզբում միացնում ենք պատերը` միացման հատվածները գլազուրով պատելով։

txvacq-tnak-17

Մինչև պատերը սոսնձվեն, կարող ենք բաժակները հենել պատերի մոտ։

txvacq-tnak-18

Երբ պատերը կամրանան, կարող ենք տանիքը կպցնել։ Նախքան կպչելը այն նույնպես պետք է ձեռքերով կամ բաժակներով պահենք, որ չընկնի։ Երբ տնակի բոլոր մասերը հավաքենք, կարող ենք վերջին շտրիխներն անել. սառցակտորներ, ձյուն և այլն։

txvacq-tnak-19

Մեր տնակը պատրաստ է:

txvacq-tnak-20

Ի դեպ, խմորի համար անհրաժեշտ է ծորացող մեղր։ Եթե մեղրը պինդ է, անհրաժեշտ է այն դնել տաք տեղ, որ ջրիկանա։
Եթե ցանկանում եք որպես Նոր տարվա խմորեղեն այս «Տնակ»-ը պատրաստել, կարող եք նախապես թխել, որովհետև Ձեր պատրաստած տնակը դեռ 1 ամիս պիտանի կլինի