Նիկոլա Ազնավուրը մասնակցել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին


Նիկոլա Ազնավուրը մասնակցել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին
Դեկտեմբեր 10 19:21 2018

Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը մասնակցել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին․ նա ունի երկքաղաքացիություն,  ֆրանսիականից բացի նաեւ հայկական անձնագիր:

Այս մասին հայտնել է  Nouvelles d’Arménie թերթի ֆոտոլրագրող  Ժան Էքյանն ու հրապարակել քվեարկող Ազնավուրի լուսանկարը: