«Սասնա ծռեր» կուսակցությունը ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ապագա կառավարությանը մաղթել արգասաբեր աշխատանք


«Սասնա ծռեր» կուսակցությունը ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ապագա կառավարությանը մաղթել արգասաբեր աշխատանք
Դեկտեմբեր 10 18:54 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը ճանաչում է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունում:

 

Կուսակցությունը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթել  է արգասաբեր աշխատանք:

 

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընտրությունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը չփոփոխելու հանգամանքով: