ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ ընտրություններում խախտումների վերաբերյալ 55 հաղորդում՝ նախորդ ընտրությունների 197-ի դիմաց


ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ ընտրություններում խախտումների վերաբերյալ 55 հաղորդում՝ նախորդ ընտրությունների 197-ի դիմաց
Դեկտեմբեր 10 18:15 2018

ՀՀ քննչական կոմիտեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ համեմատական տվյալներ է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, դեկտեմբերի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

 

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 15։00-ի դրությամբ, ստացվել էր 197 հաղորդում։