ՊՆ թեժ գծով խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ամփոփիչ տեղեկանք


ՊՆ թեժ գծով խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ամփոփիչ տեղեկանք
Դեկտեմբեր 10 17:13 2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ի, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:

Ըստ նույն հաղորդագրության՝ զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:

Բարձրացվել է արձակուրդում  գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:

Խախտումների վերաբերյալ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվե



loading...