Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին․ Գարո Փայլանը գրառում է արել


Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին․ Գարո Փայլանը գրառում է արել
Դեկտեմբեր 10 16:33 2018

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովուրդը նախ փողոցային անհնազանդությամբ, իսկ երեկ արդեն ընտրատեղամասերում հեռացրեց նրանց, ում մասին ասում էին՝ չեն գնա: Ավտորիտար այս աշխարհում շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին և նրա ընկերներին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է Փայլանի գրառման մեջ: