Տիգրան Ուրիխանյանը շարունակում է պարզել, թե որտեղ են կեղծվել իր օգտին քվեարկած ձայները


Տիգրան Ուրիխանյանը շարունակում է պարզել, թե որտեղ են կեղծվել իր  օգտին քվեարկած ձայները
Դեկտեմբեր 10 15:20 2018

Ես չէի կարող 0 ձայն ստանալ, դա ակնհայտ, կասակածի տեղիք է տալիս: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական, Աժ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«Իմ ներկայացուցիչը տեսնելով այդ արդյունքը՝ զանգահարել է ԿՀԸ և բաձրաձանել այս խնդրի մասին: Նպատակը աղմուկ բարձրացնելը չի եղել: Երբ ԿՀԸ-ից հայտնցին, որ անճշտությունները շտկելու համար 7-օրյա ժամկետ կա, մենք ստիպված եղանք հրապարակել մեր ունեցածը, քանի որ դրանց չշտկվելու դեպքում, այլևս բողոքարկել չէինք կարողանա:Չեմ ուզում թույլ տալ, որ նման դեպքերը ստվերեն այս ընտրությունների որակը, բայց փաստերն ինքնին խոսում են իրենց փոխարեն»,-ասաց նա:

Այն հարցին, թե անճշտությունները չշտկելու դեպքում ինչ  են պատրաստվում անել, պագամավորի թեկնածուն պատասխանեց.

«Չգիտեմ՝ ԿՀԸ-ի՞,թե՞  տվյալ ընտրատեղամասի սխալն է, ամեն դեպքում, հետևողական ենք լինելու, որ անճշտություններ չլինեն: Եթե անճշտությունները չշտկվեն, մենք այս ապացույցը կներկայացնենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, բոլոր հայերին»,-ասաց  Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը հույս ունի, որ այս երևույթը համատարած չէ, սակայն  կշարունակի պարզել, թե այլ տեղամասերում ինչպիսի արդյունք է գրանցվել:

Հիշեցնենք, որ  Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իր ձայները գողացել են: