Facebook-ն արգելել է սեռական ենթատեքստով գրառումները


Facebook-ն արգելել է սեռական ենթատեքստով գրառումները
Դեկտեմբեր 10 15:22 2018

Facebook-ի տնօրենությունն օգտատերերին արգելել է այդ սոցիալական ցանցի հարթակում զետեղել ոչ միայն պոռնկագրություն, այլև ինտիմ պարեր, մերկ մարդկանց լուսանկարներ և սեռական ենթատեքստով գրառումներ: Այդ դրույթները զետեղված են սոցցանցի նորացված կանոնների ցանկում:

Facebook-ն ընդունում է «սեռական բռնության և շահագործման խնդիրների նկատմամբ ուշադրության կարևորությունը», սակայն «բաժանիչ գիծ է տանում, երբ կոնտենտը հեշտացնում, նպաստում կամ կոորդինացնում է մեծահասակների միջև սեռական կապերը»: «Մենք նաև սահմանափակում ենք չափազանց սեքսուալ արտահայտությունները, որոնք կարող են հանգեցնել հետին մտքերի, քանի որ մեր գլոբալ հանրակցության որոշ մասը կարող է խիստ հիվանդագին ընկալել նման կոնտենտը, իսկ այն կարող է սահմանափակել իր ընկերների և ավելի լան լսարանի հետ կապվելու՝ մարդկանց հնարավորությունները»,- պարզաբանել է սոցցանցի վարչակազմը: