Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, շնորհավորում եմ. ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյան


Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, շնորհավորում եմ. ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյան
Դեկտեմբեր 10 14:39 2018

Արձակված 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթողներին:

«Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Շնորհավորում եմ բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին, որոնք ձեւավորելու են նոր Խորհրդարանը: Մրցակցությունն ավարտվեց: Առջեւում ամենադժվարն է` արդարացնել մարդկանց վստահությունը: Բարի երթ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա: