Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է
Դեկտեմբեր 10 10:53 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի  տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Կոտայքի, Բաղրամյանի եւ Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: