Ավտովթար Երևանի Չարենցի փողոցում. Toyota Vitz-ը մխրճվել է սեփական տան աստիճանահարթակի մեջ


Ավտովթար Երևանի Չարենցի փողոցում. Toyota Vitz-ը մխրճվել է սեփական տան աստիճանահարթակի մեջ
Դեկտեմբեր 10 10:11 2018

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբեի 6-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեկտեմբերի 6-ին ժամը 03:30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 22 ՕՏ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան երկաթե դռանը:

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին և ուղևորին օգնության են հասել վթարված տան բնակիչները, ովքեր արթնացել են ավտոմեքենայի բախման ձայնից: