Բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են․ որ ուժերն անցան խորհրդարան


Բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են․ որ ուժերն անցան խորհրդարան
Դեկտեմբեր 10 10:02 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ 2018 արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:

Ամփոփվել են բոլոր 2010 ընտրատեղամասերի տվյալները։ Համաձայն դրանց՝ նախնական տվյալներով՝ խորհրդարան են անցնում հետեւյալ ուժերը՝

Իմ քայլը դաշինք-884 456, 70.43 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824, 8.27 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024, 6.37%

Մյուս կուսակցությունների ստացած ձայները՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059, 4.70%

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 48 811, 3.89%

Մենք դաշինք- 25 174, 2.00%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 829, 1.%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 387, 0.99%

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 8 520, 0.68 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն-6 450, 0.51 %

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 4 121, 0.33%