Փաշինյանը հեղափոխությունն ավարտված չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասնի բոլոր նպատակներին


Փաշինյանը հեղափոխությունն ավարտված չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասնի բոլոր նպատակներին
Դեկտեմբեր 10 01:58 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է: «Կարծում եմ, որ ճիշտ չէ այդպես ասել, քանի որ ավարտվել է հեղափոխության միայն առաջին փուլը: Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք: Այդ նպատակներից գլխավորներից մեկն է Հայաստանը դարձնել տնտեսապես զարգացած պետություն: Օրեցօր Հայաստանը դառնում է առավել ուժեղ տնտեսապես,  միջազգային ասպարեզում, ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ»,- նշեց Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում:

 

Նա ավելացրել է, որ իր գլխավորած կառավարությունն ու թիմը դեռևս ունի հնարավորություն Հայաստանը դարձնել ուժեղ: «Քանի դեռ մենք ունենք հնարավորություն և նման մանդատ՝ կանենք ամեն ինչ այս ուղղությամբ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:



loading...