Դավիթ Շահնազարյանը՝ իր դստեր և Փաշինյանի կնոջ հարաբերությունների մասին (տեսանյութ)


Դավիթ Շահնազարյանը՝ իր  դստեր և Փաշինյանի կնոջ հարաբերությունների մասին (տեսանյութ)
Դեկտեմբեր 9 16:43 2018
 
Այսօր մեր ապագայի համար չափազանց կարևոր օր է:Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով, բռնություններով: Այս մասին 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո  լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը:
 
Շահնազարյանը քվեաթերթիկներից 1-ը դրել է ծրարը, իսկ 2-ը՝ գրպանում և խոստացել, որ ընտրություններից հետո կասի,թե որ քվեաթերթիկներն  է պահել:
 
Զրույցի ընթացքում ընտրատեղամասի դիմացը մի երիտասարդ սկսեց Շահնազարյանին ամոթանքներ տալ, շուտով նրան միացան  այլ քաղաքացիներ։
Մանրամասները՝ տեսանյութում: