Եթե Ռ.Քոչարյանը մեղավոր է, կպատժվի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Եթե Ռ.Քոչարյանը մեղավոր է, կպատժվի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 9 12:18 2018

Եթե Ռոբերտ Քոչարյանը արդար է, կարդարացվի, եթե մեղավոր է, կպատժվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

 

«Գործը իրավական դաշտում է, և իրավապահները համապատասխան գնահատական կտա։ Շտապել ու եզրակացություններ անել պետք չէ։ Ամեն ինչ պարզ կդառնա ժամանակի ընթացքում»,-    ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։