Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը (լուսանկարներ,տեսանյութ)


Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը (լուսանկարներ,տեսանյութ)
Դեկտեմբեր 9 11:41 2018

Քիչ առաջ Առինջի 29/29 ընտրատեղամասում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ տարածված լուրերին, թե ԲՀԿ -ն կաշառք է բաժանում։ 

«Ամեն անգամ հայտարարում են նման բաներ, կանչում բաժիններ, բայց ոչ մի անգամ չկարողացան ապացուցել»,-ասաց Ծառուկյանը:

Նա չցանկացավ խոսել ձայների հավանական քանակ ստանալու մասին՝ նշելով, որ որքան ձայն ԲՀԿ-ին վստահեն, այնքան մանդատ էլ իրենք կունենան: