22/26 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան


22/26 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան
Դեկտեմբեր 9 10:05 2018

22/26 ընտրատեղամասում քվեարությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, հայտնում է «Հայկական ժամանակը»:

 

4-րդ համարով քվեաթերթիկում ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը:

 

26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի քաղաքացին տարեց մեկ քաղաքացու հետ քվեախցում է եղել:

 

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: