Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը


Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը
Նոյեմբեր 17 13:42 2018

Մոսկվայում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում է ավելի քան 160 մարդ, հայտարարել են մարման աշխատանքների շտաբից:

«Տեղում աշխատում է 161 մարդ, կրակի տարածման վտանգը պահպանվում է», — մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունը:

 

Նշվում է, որ տեղի է ունենոմ ֆակելային այրում՝ երևում է խիտ ծուխ:

Նախնական տեղեկությամբ, այրվում է կրեկինգային սարքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բռնկում է  տեղի ունեցել  նավթավերամշակման գործարանում: Հրդեհը երկրորդ կարգի է: