Վորոնեժում երկու հայ երեխա է մահացել


Վորոնեժում երկու հայ երեխա է մահացել
Նոյեմբեր 16 21:54 2018

ՌԴ Վորոնեժ մարզի Ստարայա Վեդուգա գյուղում 2 և 3 տարեկան երկու աղջիկ է մահացել ծխով լցված վառարանի պատճառով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 16-ին: Երկու երեխա ունեցող հայկական ընտանիքը 2018-ի գարնանից բնակվելիս է եղել գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում գտնվող անասպահական շենքերից մեկում:

Դատախազության տվյալներով՝ երեխաների ծնողները ՀՀ քաղաքացիներ են և Ռուսաստան են ժամանել 2018-ի ապրիլին՝ գրանցվելով միգրացիոն ցուցակներում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա հայրն ու 27-ամյա մայրն առավոտյան մեկնել են աշխատելու՝ թողնելով երեխաներին տանը: Ամուսինը կնոջը հետ է ուղարկել, սակայն երբ վերջինս վերադարձել է, բնակելի տարածքը ծխով լցված է եղել, իսկ երեխաններն անգիտակից վիճակում են եղել:

Շրջանային վերահսկողության վարչության տվյալներով՝ մայրը մանկական հագուստը թողել էր իր կարծիքով սառչող վառարանի վրա՝ չորանալու: Սինթետիկ հագուստը հալչել է և ընկել վառարանի կողքին դրված փայտի վրա, ինչի արդյունքում ծուխ է տարածվել:

Նախնական վարկածով՝ երեխաները խեղդվել են ծխից կամ թունավորվել աշխաթթու գազից: