Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացավ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը` մասնակցելու իր գործով դատական նիստին։ Անբաստանյալը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքն անմեղ է:
Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա դատարանից արդարադատության ակնկալիք ունի՞, ինչին ի պատասխան ՝ Սարգանն ասաց. «Իհարկե»։
Հայկ Սարգսյանը լրագրողների հարցերին կարճ պատասխաններ տվեց:
Այն հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է առաջադրվող մեղադրանքների հետ կապված, Հ. Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձավել։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։