Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ.Ջորջ Քենթ


Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ.Ջորջ Քենթ
Հոկտեմբեր 16 11:38 2018

ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։

«Մենք գիտենք, որ ձեր երկրում տեղի են ունեցել ժողովրդավարական զարգացումներ, ակնկալում ենք, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ», - հայտարարեց Քենթը։

Նա ասաց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ հինգ տարի առաջ է եղել։ Այս անգամ հանդիպել է վարչապետի, կառավարչության, գործարար համայնքի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։