Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ


Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ
Հոկտեմբեր 16 11:29 2018

ՀՀ Կառավարության առաջարկությամբ հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։ Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ օրակարգում նախատեսված են մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել եւ երկրորդ ընթերցմամբ ընդունել։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքի նախագիծը մինչ արտահերթ նիստը քննարկել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։