Այսօր կարեւոր օր է, Հայաստանը թեւակոխում է մի նոր կարեւոր շրջափուլ: Այս մասին, այսօր, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ շրջափուլի հիմնական իմաստը կարող ենք ձեւակերպել հետեւյալ կերպ. Այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հանդես կգամ այսօր երեկոյան»,-հայտարարեց Փաշինյանը: