«Ժամանակ». Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետ նշանակվում Հունան Պողոսյանը. պատճառը հայտնի է


«Ժամանակ». Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետ նշանակվում Հունան Պողոսյանը. պատճառը հայտնի է
Հոկտեմբեր 16 10:22 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ցանկացել է Սյունիքի մարզպետ նշանակել ուժային կառույցներում աշխատած գործչի: Առաջարկներ են արվել Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում ուժային կառույցներում աշխատած մի քանի գործիչների, ովքեր, սակայն, մերժել են Փաշինյանի առաջարկը:

Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ  վերջինս նախկինում զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը: Պողոսյանը եւ նրա եղբայրը գործարար կապեր ունեն Իրանի հետ: Մասնավորապես՝ Պողոսյանի եղբայրը երկար տարիներ զբաղվում է Իրանից ցիտրուսային մրգերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով»: