«Հրապարակ». Բյուջեն չի ընդունվի. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից


«Հրապարակ». Բյուջեն չի ընդունվի. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից
Հոկտեմբեր 16 09:45 2018

«Հրապարակ». -ը գրում է.«Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:

Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից:

Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ:

Սակայն, եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, և չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճում է՝ ոչ հեղափոխական»»,-գրում է թերթը:

 
 



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: