Ավելի շատ ամերիկացիներ են սկսել հավատալ 2020 թվականի ընտրություններին Թրամփի հաղթանակին


Ավելի շատ ամերիկացիներ են սկսել հավատալ 2020 թվականի ընտրություններին Թրամփի հաղթանակին
Հոկտեմբեր 16 10:13 2018

Վերջին կես տարիների ընթացքում մեծացել է այն ամերիկացիների թիվը, որոնք հավատում են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ 2020 թվականի նախագահական գալիք ընտրություններին,– SSRS–ի անցկացրած հարցման տվյալներն է բերում ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ կես տարի առաջ Թրամփի հաղթանաին հավատում էր հարցվածների 40%-ը, վերջին հարցման տվյալների համաձայն նրանց թիվը 46%-ի է հասել։

Ընդ որում, նշվում է, որ ներկայումս հարցվածների 47%-ը համոզված է, որ ԱՄՆ գործող նախագահը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկրորդ անգամ, իսկ կես տարի առաջ այդպես էր կարծում հարցվածների 54%-ը։

Նշվում է, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 74%-ը աջակցում է Թրամփի առաջադրմանը, նոր թեկնածու առաջադրելու օգտին արտահայտվել է հանրապետականների 21%-ը։ Դեմոկրատների կողմնակիցների 33%-ը, որպես կուսակցութան թեկնածու, ցանկանում են տեսնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։