Ռուսական ուղղափառ եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ կապերը


Ռուսական ուղղափառ եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ կապերը
Հոկտեմբեր 15 23:00 2018

Ռուսական ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը որոշել է ամբողջովին դադարեցնել շփումը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի ներքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկու հայտարարությանը:

«Դա պարտադրված որոշում էր, բայց այլ կերպ չէր կարող վարվել մեր Սրբազան սինոդը, քանի որ դրան էր տանում Կոստանդնուպոլսի պատրիարքարանի վերջին գործողությունների ամբողջ տրամաբանությունը»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ մետրոպոլիտը հույս է հայտնել, որ Կոստանդնուպոլիսը կփոխի վերաբերմունքը ուկրաինական եկեղեցուն ինքնավարություն տալու նկատմամբ:

«Մենք հույս ունենք, որ ողջամտությունը կհաղթի: Բայց քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, քանի դեռ Կոստանդնուպոլսի կողմից ընդունված այդ անօրինական որոշումները մնում են ուժի մեջ, մենք չենք կարող շփման մեջ լինել այդ եկեղեցու հետ, որն այսօր գտնվում է պառակտման մեջ»,- ասել է միտրոպոլիտ Իլարիոնը:

Նշվում է, որ հարաբերությունների սրման պատճառով Ռուս ուղղափառ եկեղեցու ծխականներն այլևս չեն կարողանա հաղորդություն ստանալ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի եկեղեցիներում: Բացի այդ, եպիսկոպոսները եւ քահանաները չեն կարողանա Կոստանդնուպոլսի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել պատարագի: