Վարչապետի տիկնոջ հետ Արցախ այցելած ռուս կանայք Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում են հայտնվել


Վարչապետի տիկնոջ հետ Արցախ այցելած ռուս կանայք Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում են հայտնվել
Հոկտեմբեր 15 21:11 2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներ Պետդումայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային և «Վերա» բարեգործական կազմակերպության հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերին ընդգրկել է սև ցուցակում Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նրանք Արցախ էին այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում: