Ալբեր 2-րդը հաճելիորեն զարմացավ. ինչ է նվիրել Վրույր Փենեսյանը օրերս Հայաստանում գտնվող Մոնակոյի արքայազնին


Ալբեր 2-րդը հաճելիորեն զարմացավ. ինչ է նվիրել Վրույր Փենեսյանը օրերս Հայաստանում գտնվող Մոնակոյի արքայազնին
Հոկտեմբեր 15 20:57 2018

Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան առաջին անգամ ժամանեց բարձրաստիճան պատվիրակություն՝ Արքայազն Ալբեր II-ի գլխավորությամբ:

Արքայազն Ալբեր II-ին հաճելիորեն զարմացրեց իմ կողմից պատրաստած մոնեգասկերեն լեզվով (որը շրջանառության մեջ չի օգտագործվում առօրյայում) գրված հուշագիրը, որն էլ թարգմանվել էր Մոնակոյում՝ պրոֆեսոր Պ. Մակարիոյի կողմից:

На данном изображении может находиться: в помещении

Ուրախ եմ, որ Արքայազն Ալբեր II-ը սիրով ընդունեց իմ նվերը իր Հայաստան առաջին այցի կապակցությամբ: Նվերը՝ անվանական «Լոռի» գորգը (գործված «Մեգերյան կարպետ» ընկերությունում), իրենից առանձնահատուկ արժեք է ներկայացնում և այն վաճառքի ենթակա չէ:

Առաջին «Լոռի» գորգը նվեր է ստացել Շառլ Ազնավուրը, իսկ երկրորդը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Արքայազն Ալբեր II-ին փոխանցվեց նաև Հայաստան-Մոնակո բարեկամական հարաբերությունները խորհրդանշող հուշամեդալ:

На данном изображении может находиться: 2 человека, костюм

Իրականում այս տարին լի էր Հայաստան-Մոնակո իրադարձություններով՝

1. Հունիսին Մոնակոյի Արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսին ընդունեց ինձ իր նստավայրում, ում փոխանցեցի հայկական գորգ-խաչքար (12-րդ դարի Գոշավանքի խաչքարի կրկնօրինակ),որը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:

2. Սեպտեմբերին Մոնակոյում տեղի ունեցան Հայաստանի օրերը՝ «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» խորագրով միջոցառումները: «Opera de Monte Carlo»-ում Մոնակոյի հանդիսատեսին հիացրեցին դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և սոպրանո Հասմիկ Պապյանի անզուգական ելույթները:Միջոցառման հաջորդ օրը «Hotel Metropole, Monte Carlo»-ում տեղի ունեցավ ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների ներկայացում-համտես:Երեկոյան կազմակերպվեց հայ դիզայներների նորաձևության ցուցադրություն,որի հատուկ հյուրերի շարքում էին աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը և սուպերմոդել Ադրիանա Կարամբոն, իսկ այնուհետև հյուրերը վայլեցին հայկական դուդուկի ելևէջները՝ Լևոն Չատինյանի կատարմամբ:

3. Հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան Մոնակոյից առաջին անգամ ժամանեց բարձրաստիճան պատվիրակություն՝ Արքայազն Ալբեր II-ի գլխավորությամբ:շ

Նոր շունչ Հայաստան-Մոնակո հարաբերություններին:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունենացան Հայաստանի օրերը: