Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին


Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին
Հոկտեմբեր 15 20:48 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:



loading...