Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին


Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
Հոկտեմբեր 15 19:53 2018

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։

Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր "Without Your Love" երգով։ Անդրեն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ 2007-ին Հայաստանը ներկայացրել է Հայկոն իր "Anytime You Need" երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ տեղը։

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը իր "Apricot Stone" երգով և զբաղեցրել է 7-րդ տեղը։

2011 թվականին երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր "Boom Boom" երգով։ Նա չի չկարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը։

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարել էր, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։

2014-ին Արամ Mp3-ի "Not Alone" երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրել է Genealogy երաժշտական սուպերխումբը, որը կատարել է "Face the Shadow" երգը և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը։

2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը իր «LoveWave» երգով։

2017 թվականին Հայաստանը ներկայացրել է Արծվիկը իր "Fly with Me" երգով և զբաղեցրել 18-րդ տեղը։

2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը իր «Քամի» երգով։ Նա դուրս է մնացել եզրափակիչ փուլից։



loading...