Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը


Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը
Հոկտեմբեր 15 19:40 2018

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իրանի ԻՐՆԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ընթացքում ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի արած հայտարարությանը:

Քասեմին հայտնել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Ըստ նրա՝ այժմ փողոցը, որտեղ դեսպանության շենքն է, գտնվում է Թուրքիայի ոստիկանական ուժերի հսկողության ներքո, որոնք անվտանգության միջոցառումներ են կիրառել:

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի ոստիկանությունը տարհանել է Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցներին` այնտեղ ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկություն ստանալուց հետո:



loading...