Էջմիածնում քվեաթերթիկի կեղծ նմուշներ են բաժանվել․ ահազանգում է Դիանա Գասպարյանը


Էջմիածնում քվեաթերթիկի կեղծ նմուշներ են բաժանվել․ ահազանգում է Դիանա Գասպարյանը
Հոկտեմբեր 15 19:27 2018

Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը, որտեղ հիմնական ֆավորիտի դերում հանդես է գալիս «Իմ քայլը» դաշինքի թեկնածու և գործող Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ Այժմ ընթանում է նախընտրական քարոզարշավ, որի ընթացքում բոլոր թեկնածուների համար ստեղծված են հավասար պայմաներ ազատ մրցակցության համար, սակայն ինչպես տեղեկացանք, թեկնածուներից մեկը՝ Կարեն Ստեփանյանը, արդեն դուրս է եկել խաղի արդար ակոններից, և նրա շտաբի կողմից բաժանվել են քվեաթերթիկի կեղծ նմուշներ։

«Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված»․-այս մասին գրել է Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում։ 

Վաչիկ Գրիգորյան