Վալերիյ Օսիպյանը փոխեց ամենակարևորը


Վալերիյ Օսիպյանը փոխեց ամենակարևորը
Հոկտեմբեր 15 19:02 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է ներկայացնելու։ Դեկտեմբերին երկրում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ազատ ու արդար անցկացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի ոչ միայն քաղաքական կյանքի, այլ նաեւ ՝ տնտեսական աշխուժացման առումով։ Միաժամանակ վերջին ամիսներին Կառավարությանն ուղղված քննադատությունները հաճախակիացել են։ 

Քննադատությունների թեմային անդրադառնալիս անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ սյուբեկտից են գալիս դրանք և ուր են գնում։ Հաշվի առնելով այս հանգամանքը ձևավորված ֆրոնտում ականատես եղանք անհիմն մեղադրանքների, որոնք որոշակի հասարակական կարծիք ձևավորեցին, սակայն պետք է փաստենք, որ անկախ զրպարտություններից, Փաշինյանի կառավարությունն անթերի չէ, և կան բազմաթիվ բացեր, որոնց ամիսներ շարունակ Armday.am-ն անդրադարձել է, ինչը հանրության շրջանում բազմաթիվ աբսուրդի հասնող թյուրըմբռնումների առիթ տվեց։ 

Անփորձ նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր, սակայն ասել, որ Փաշինյանը, ով վաղը արդեն հրաժարական կտա, տապալել է կառավարումը, սխալ կլինի, քանի որ նրա օրոք անցկացվեցին առաջին ազատ և արդար ընտրությունները, ինչի թիվ մեկ երաշխավորը Վալերիյ Օսիպյանը հանդիսացավ՝ իր կուռ համակարգով, որն այս ամիսների ընթացքում բարեփոխվել է։ Ամենակարևոր խնդիրը, որ նոր իշխանությունները ցանկանում էին լուծել կոռուպցիան էր, և կոռուպցիա վերացման գլխավոր պատասխանատվությունն ի սկզբանե դրված էր ոստիկանության ուսերին։ Այսօր Հայաստանի Հանրապետության բազմաթիվ պետական և ոչ պետական հաստատություններում արմատախիլ է արվել կոռուպցիան, ինչը երկար տարիներ չէր հաջողվում ոստիկանության նախորդ սերնդի ներկայացուցիչներին։  

Ոստիկանության «չար» կերպարը փոխվեց՝ դառնալով «ընկածին ձեռք մեկնողի» և «ժողովրդի ծառայի» կերպարի։  Հատկանշական էր, այն որ Վալերի Օսպիյանի հրամանով ոստիկանության ներքին զորքերի ծառայողները դարձան սահմանապահ զինվորներ և այժմ էլ պաշտպանում են ՀՀ պետական սահմանները։ 

Կարելի է ասել, որ այն իրավիճակը, որը ՀՀ վարչապետը ներկայացնում է, որպես ժողովրդավարության գագաթնակետ և հպարտանում է միջազգային հարթակներում, կերտվել է ՀՀ ոստիկանության անմանցորդ նվիրումի և հեղափոխության արժեքների պահպանման շնորհիվ։ Կառավարության աշխատանքների մեկնարկից սկսած հանվեցին շրջիկ արագաչափերն ու որոշում կայացվեց լինել ավելի զիջող։ Քաղաքացիները մոռացան այն միտքը, որ իրենց ամենուր տուգանելու են ոստիկանները, սակայն դրա հետ մեկտեղ ավտոճանապարհային կարգապահությունը չտուժեց, ինչը ևս վկայում է ոստիկանության պրոֆեսիոնալիզմի մասին։ 

Այս ամենի արդյունքում պետք է փաստենք, որ եթե մնացած ոլորտներում եղան բացթողումներ և վրիպումներ, ապա ոստիկանական համակարգում ՀՀ կառավարությունն իրոք հաջողեց, ինչը հնարավոր չէր լինի, եթե Օսիպյանի ղեկավարած կառույցը չլիներ կտրուկ և վճռական, հատկապես կադրային քաղաքականության մեջ, քանի որ ի սկզբանե դրված էր հետեևյալ սկզբունքը, կամ պետք է ծառայել արդար և ի պաշտպանություն հայ ժողովրդի, կամ պետք է լքել համակարգը, իսկ թե ինչպես նախկին իշխանության կամակատարները հեռացվեցին ոստիկանության շարքերից, ականատես եղավ հայ հանրությունը։ Այժմ կարող ենք ասել, որ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում ՀՀ ոստիկանությունը այլևս առաջվանը չէ և չի կարող լինել, քանի որ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում, իրոք, «իրավիճակ է փոխվել»։