Ահազանգ. Երևանի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված


Ահազանգ. Երևանի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված
Հոկտեմբեր 15 16:17 2018

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան թիվ155 հիմնական դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաև Ոստիկանության կինոլոգներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են նաև «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։