5 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 94 դեպք


5 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 94 դեպք
Հոկտեմբեր 15 14:40 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 94 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 13, ծեծի 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կաշառակերության 3, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, սպանության սպառնալիքի, ապօրինի ծառահատման և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի դիտավորությամբ վնասման, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի ու մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ավազակային հարձակման, բնակարանային գողության, խուլիգանության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: