Մենք խնդիրներ ունենք, բայց ես Գագիկ Ծառուկյանի հետ մտել եմ քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգամ. Ն. Զոհրաբյան


Մենք խնդիրներ ունենք,  բայց ես Գագիկ Ծառուկյանի հետ մտել եմ քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգամ. Ն. Զոհրաբյան
Հոկտեմբեր 15 14:27 2018

Վարչապետի հրաժարականից հետո ֆորս մարժորային իրավիճակներ չեն լինի: Այ ս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Շատ հանգիստ երկու շաբաթը կանցնի: Վստահ կարող եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ սա ենթադրում է, որ մենք հրաժարականից երկու շաբաթ անց կգնանք արտահերթ ընտրությունների: Մենք հիմա քննարկելու ենք Ընտրական օրենսգիրքը: Ես մեծ վերապահում ունեմ այն դրույթով, որ ԱԺ պարտադիր պետք է անցնեն նվազագույնը չորս քաղաքական ուժեր: Այս դեպքում մենք կունենանք խնդիր հանրային վստահության հետ: Օրինակ, եթե երեք ուժ հաղթահարում է 5 տոկոսի շեմը, իսկ 4-րդը ինչ-որ 0,0 ինչ-որ մի թիվ, որքանո՞վ է արդար, որ նրանք եւս անցեն խորհրդարան»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ընտրությունների գնալ հին օրենսգրքով:

 «Ստեղծված իրավիճակում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներն անտեսվելու են, բայց սա է ժողովրդի կամքը: Եթե հիմա ասեմ, որ Հայաստանին կկախեն, նման բան չի լինի, բայց մենք ստորագրել ենք, որ պետք է կատարվեն իրենց հանձնարարականները»,-ասաց Զոհրաբյանը :

Անդրադառնալով ԲՀԿ-ում առաջացած  իրավիճակին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ  չնայած առաջացած խնդիրներին ՝Գագիկ Ծառուկյանի հետ մտել է քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգա: