Երեւանում օձը մտել է մանկապարտեզ


Երեւանում օձը մտել է մանկապարտեզ
Հոկտեմբեր 15 14:16 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: