Առաջիկա օրերին ՀՀ որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով


Առաջիկա օրերին ՀՀ որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Հոկտեմբեր 15 13:13 2018

Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:

Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: