ՀՀ նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին


ՀՀ նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
Հոկտեմբեր 15 12:50 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների եւ տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: