Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն


Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն
Հոկտեմբեր 15 12:18 2018

Շաբաթ օրը Հայաստան-Ջիբրալթար ազգային հավաքականների խաղից հետո երկրպագուների միջև հրմշտոցի և քաշքշուկի փաստի առթիվ գրանցված միջադեպով բերման ենթարկվածներ չկան, թեև այդ փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է, որ ոստիկանություն ժամը 22:00-ին ահազանգ էր ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հրմշտոց և քաշքշուկ է սկսվել առանձին երկրպագուների միջև, ինչը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: