Հայազգի ձյուդոիստը հաղթել է Եվրոպայի առաջնությունում


Հայազգի ձյուդոիստը հաղթել է Եվրոպայի առաջնությունում
Օգոստոս 20 21:52 2018

Հայազգի ձյուդոիստ Արամ Գրիգորյանը, որը հանդես է գալիս ՌԴ դրոշի ներքո, հաղթել է Մինսկում ավարտված Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Նախընտրական փուլում 66 կգ քաշային հայ ձյուդոիստը հերթականությամբ հաղթել է իտալացի, ադրբեջանցի և ուկրաինացի մարզիկներին: Կիսաեզրափակչում նա առավելության է հասել իսրայելցի Յարին Մենագեդի նկատմամբ, իսկ եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է ղազախստանցի Յեսետ Կուանովին:

 

Ի դեպ, ստավրոպոլյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բրոնզե մեդալը ևս բաժին է հասել ՌԴ-ն ներկայացնող ազգությամբ հայ ըմբիշի՝ Կարո Մարանդյանին:



loading...