Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ (տեսանյութ)


Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ (տեսանյութ)
Օգոստոս 20 21:13 2018

Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։

Այս մասին հայտնեցին ՀՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

Հարցին, թե 6-րդ վարչության արդեն նախկին պետ Արտակ Կարապետյանն այլ պաշտոնի է նշանակվե՞լ,կամ պաշտոնից ազատվե՞լ է , Էդգար Ջանոյանն ասաց,որ նա նշանակվել է այլ պաշտոնի.«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։

Հարցին,թե Քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետն այլ պաշտոնի է անցե՞լ, ոստիկանությունից հայտնեցին, որ Սամվել Ասատրյանն անցել է թոշակի։



loading...