Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն


Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոս 20 20:34 2018

Օգոստոսի 20-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ջ. Խ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 10:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից (5-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Վ. Ս.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Համո Սահյան փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Հ. Գ.-ին (ծնված 1961 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: