3 քայլ՝ կոնքերի ճարպերից ազատվելու համար


3 քայլ՝ կոնքերի ճարպերից ազատվելու համար
Օգոստոս 8 22:03 2018

Եթե նկատել եք, որ կոնքերի հատվածում ավելորդ ճարպեր են կուտակվել, ապա դրանց դեմ պայքարելու ժամանակն է: Հատկապես կանանց մոտ այս հատվածում ճարպերը կուտակվում են ռեպրոդուկտիվ նպատակներով:

1. Կարգավորեք սննդակարգը
Գուցե սա հասարակ հնչի, սակայն կարգավորված սննդակարգը կօգնի օրգանիզմին ավելի արագ այրել ճարպերը վարժություններ կատարելիս:
Նախ՝ սննդակարգից հանեք վերամշակված ուտելիքները, սոդան և բուսական յուղը: Կանոնավոր կերպով նուշ կամ խնձոր կերեք: Սա կկանխարգելի քաղցի զգացողության առաջացումը: Օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմեք, սա կօգնի ավելի արագ յուրացնել ուտելիքը:
2. Ճիշտ ընտրություն կատարեք
Գիտեի՞ք, որ 10 րոպե աստիճան բարձրանալն այրում է 102 կալորիա: Եթե չեք կարող օրական 10 րոպե տրամադրել աստիճան բարձրանալուն, ապա կանոնավոր կերպով, ամեն օր 2 րոպե տրամադրեք այս զբաղմունքին: Եթե հասարակական տրանսպորտ եք նախընտրում, ապա հրաժարվեք դրանից, սկսեք քայլել կամ հեծանիվ քշել: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչ է պետք ընտրել:
3. Մարզվեք
Մարզումները չափազանց կարևոր են կազմվածքը շտկելու և շտկածը պահպանելու համար: Ձեզ ենք ներկայացնում մի քանի վարժություններ, որոնք դուր կգան հատկապես կոնքերի հատվածում խնդիրներ ունեցող կանանց: