Միջադեպ «Ամուլսարում». Տուժողը դիմել է ոստիկանություն

Միջադեպ «Ամուլսարում». Տուժողը դիմել է ոստիկանություն
Հուլիս 3 15:37 2018

Հուլիսի 1-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թ. ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21.30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք:

loading...